Ամերիկյան միջուկային ավիակիրը վարժանքներ է անցկացնում Ճապոնական ծովում
Ամերիկյան միջուկային էներգիայով աշխատող «Աբրահամ Լինքոլն» ավիակիրը Ճապոնիայի ծովային ինքնապաշտպանության ուժերի հետ համատեղ վարժանքներ է անցկացնում Ճապոնական ծովում։ Այս մասին ինչպես փոխանցում է ՏԱՍՍ֊ը՝ հայտնել է NHK հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներին։
Ըստ հրապարակման՝ ապրիլի 11-ին նավը տեսել են Ճապոնիայի հարավ-արեւմտյան Ցուշիմա կղզու մոտ։ Վերջին անգամ ամերիկյան ավիակիրը ճապոնական ծով է մտել 2017 թվականի նոյեմբերին։ Ներկայիս զորավարժությունները կարող են ուղղված լինել Հյուսիսային Կորեայի իշխանություններին զսպելուն, որոնք վերջին ամիսներին մի քանի հրթիռ են արձակել, նշում է NHK-ն։
Կարծիքներ