Ադրբեջանում քաղաքացիներից ամենագնացներ են առգրավել. Օրենքով դրանք պատերազմում բանակին են ծառայում

Ադրբեջանում քաղաքացիներից ամենագնացներ են առգրավել. Օրենքով դրանք պատերազմում բանակին են ծառայում

Ադրբեջանում ոստիկանությունն առգրավում է քաղաքացիների փիքափ տեսակի ամենագնաց մեքենաները, քանի որ դրանք օրենքով ռազմական տրանսպորային միջոցներ են և ռազմական դրության ժամանակ առգրավվում են պետության կողմից՝ զինված ուժերի համար։ Այս մասին հայտարարել է երկրի Ներքին գործերի նախարարությունը՝ նշելով, որ մեքենաներն առգրավվել են տեխնիկական զննումների համար։

Ավելի վաղ ադրբեջանական ընդդիմադիր MeydanTV-ի խմբագիր Հեբիբ Աբդուլլաևը հայտնել էր, որ որոշ քաղաքացիներից ճանապարհային ոստիկանությունն առգրավել է իրենց ամենագնաց մեքենաները՝ պատճառաբանելով, որ «պատերազմ է սկսելու, դրանք անհրաժեշտ են»։

Սեպտեմբերի 21-ից Ադրբեջանում անցկացվում են նաև պահեստազորայինների վարժանքներ՝ վերապատրաստելու համար։

PanARMENIAN.Net © 2000—2020

Հետևեք մեզ նաև Տելեգրամում