Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան ըստ ծրագրի՝ 2024 թվականին. Ղարիբաշվիլի

Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան ըստ ծրագրի՝ 2024 թվականին. Ղարիբաշվիլի

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարության համաձայն ՝ երկրում հաջորդ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականին, քանի որ անցած տարվա հոկտեմբերին կայացած ընտրությունները բոլոր միջազգային կազմակերպությունները ճանաչել են արդար և մրցակցային: Այդ մասին Վրաստանի վարչապետը հայտարարել է Բրյուսելում՝ ԵՄ-Վրաստան Ասոցացման խորհրդի 6-րդ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը:

«ԵԱՀԿ-ն և միջազգային բոլոր կարևոր դիտորդները ճանաչեցին 2020 թվականի հոկտեմբերին կայացած ընտրությունները արդար, ազատ և մրցակցային: Այնպես որ, Վրաստանում հաջորդ ընտրությունները տեղի կունենան 2024 թվականին»,- ասել է Ղարիբաշվիլին:

Վարչապետը չի պատրաստվում փոխզիջման գնալ ընդդիմության մեկ այլ պահանջի շուրջ ՝ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ձերբակալված առաջնորդ Նիկա Մելիային ազատ արձակելու հարցում:

Ղարիբաշվիլին նշել է, որ հարցը ինքը չի որոշում, որ դա դատարանի գործն է՝ հիշեցնելով, որ «քաղաքական գործիչ լինել՝ չի նշանակում անձեռնմխելիություն ունենալ»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում