Վարդան Ղուկասյանի զադնին․ Գյումրեցիները դեմ են Քոչարյանի վերադարձին. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է․ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը մեծ ցանկություն է ունեցել սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններում աջակցել Ռոբերտ Քոչարյանի կողմից ստեղծվող նախընտրական դաշինքին: Սակայն Գյումրու մեր աղբյուրները տեղեկացնում են, որ Ղուկասյանը հանրային կարծիքի ուսումնասիրման արդյունքում եկել է այն եզրահանգման, որ հնարավոր չէ Քոչարյանի համար քվեներ ապահովել, քանի որ անգամ Ղուկասյանի հարազատ Սլաբոդկա թաղամասի բնակիչները ոչ մի կերպ չեն ուզում լսել Քոչարյանի վերադարձի մասին և ոչ մի դեպքում չեն քվեարկի նրա օգտին: Այդ պատճառով Ղուկասյանը ավելի ճիշտ է գտել հայտարարել ընտրություններին չմասնակցելու մասին:
Կարծիքներ