ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը սեպտեմբերի 13-ին Ժնևում Աֆղանստանի հարցով նախարարական հանդիպում կհրավիրի
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը սեպտեմբերի 13 -ին Ժնևում կմասնակցի Աֆղանստանին մարդասիրական օգնություն տրամադրելու հարցով նախարարական հանդիպմանը: Այս մասին ասված է գլխավոր քարտուղարի գրասենյակի ՝ ուրբաթ օրը տարածված հայտարարության մեջ:
«ՄԱԿ-ը համերաշխ է Աֆղանստանի ժողովրդի հետ, ուստի գլխավոր քարտուղարը կմեկնի Ժնև ՝ սեպտեմբերի 13-ին բարձր մակարդակի նախարարական հումանիտար հանդիպում գումարելու՝ երկրի աճող կարիքները բավարարելու համար»,-ասվում է փաստաթղթում:
Համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի ներկայացուցչի խոսքով ՝ հանդիպումը նպատակ կունենա ավելացնել մարդասիրական գործողությունների ֆինանսավորումը երկրում, ինչպես նաև ապահովել «լիարժեք և անարգել» մարդասիրական հասանելիություն։
«Աֆղանստանը գտնվում է հումանիտար աղետի եզրին», – ասվում է Գուտերեշի գրասենյակի հայտարարության մեջ:
Գլխավոր քարտուղարի ներկայացուցչի խոսքով ՝ ՄԱԿ -ը շարունակում է հանձնառու մնալ «կարիքավոր միլիոնավոր մարդկանց» օգնություն ցուցաբերելու գործին:
Կարծիքներ