«Ալադդին» մանկապարտեզում երեխաներին ծեծի ենթարկելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. Գոռ Աբրահամյան
«Ալադդին» մանկապարտեզում սաներին ծեծի ենթարկելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:
«Սեպտեմբերի 16-ին քաղաքացու հաղորդման հիման վրա վարույթ է նախաձեռնվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 5-րդ կետերի հատկանիշներով (Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը)։ Քննություն է կատարվում:
Տեսագրությունը առգրավված է և իրականացվում է նախաքննություն։ Լրացուցիչ տեղեկությունների դեպքում հաղորդագրություն կտարածենք»,- տեղեկացրեց Աբրահամյանը:
Ավելի վաղ համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում էր՝ ինչպես են մանկապարտեզի աշխատակիցները բռնության ենթարկում սաներին:
Կարծիքներ