Ճապոնիան կմշակի երկրի հարավի տարհանման ծրագիր Թայվանի շուրջ հակամարտության դեպքում

Ճապոնիան կմշակի երկրի հարավի տարհանման ծրագիր Թայվանի շուրջ հակամարտության դեպքում

Ճապոնիայի կառավարությունը մտադիր է Թայվանի շուրջ կոնֆլիկտի դեպքում երկրի հարավային շրջանների բնակիչների համար արտակարգ տարհանման ծրագիր մշակել։ Այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը ։

Նրա խոսքով՝ միջոցառման պատճառը Տոկիոյի մտահոգությունն է տարածաշրջանում Պեկինի աճող ակտիվության վերաբերյալ։ Այդ կապակցությամբ Ճապոնիայի իշխանությունները նախատեսում են մոտ 120 հազար բնակչի տարհանման ծրագիր պատրաստել, որոնց վտանգի դեպքում վտանգավոր տարածքից դուրս կբերեն նավակներով ու ինքնաթիռներով։ Նախատեսվում է, որ պլանի առաջին փուլը կավարտվի մինչև 2025 թվականի մարտը, հայտնել է NHK-ն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում