«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել
Ապրիլի 26-ին՝ ժամը 12:29-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Կամոյի փողոցի սկզբնամասում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Շ․ Բ․) բախվել է կայանած «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Տ․ Հ․) և շրջվել՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի:
Փրկարարները սահմանազատել են տարածքը, ուղղել «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան, հոսանքազրկել և դուրս բերել երթևեկելի հատվածից՝ ճանապարհը դարձնելով երկկողմանի երթևեկելի:
Կարծիքներ