ՈՒԵՖԱ-ն դիտարկում է Չեմպիոնների լիգայի եզրափակիչը Ստամբուլից Լիսաբոն տեղափոխելու հնարավորությունը

ՈՒԵՖԱ-ն դիտարկում է Չեմպիոնների լիգայի եզրափակիչը Ստամբուլից Լիսաբոն տեղափոխելու հնարավորությունը

ՈՒԵՖԱ-ն դիտարկում է Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակիչ խաղը Ստամբուլից Լիսաբոն տեղափոխելու հարցը։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Daily Mail պարբերականը, ՈՒԵՖԱ-ն մտահոգություններ ունի, որ Թուրքիայում մայիսի 14-ին կայանալիք ընտրություններից հետո անկարգություններ կարող են լինել, եթե դրանց արդյունքներով երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի իշխանությունն ավարտվի։

Նշվում է, որ ՈՒԵՖԱ-ն Չեմպիոնների լիգայի եզրափակիչը Լիսաբոն տեղափոխելու հարցի շուրջ ոչ պաշտոնական քննարկում է ունեցել Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ։ 

Ստամբուլը պետք է ընդուներ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղերը 2020 և 2021 թվականներին, սակայն երկու դեպքում էլ եզրափակիչի անցկացման վայրը տեղափոխվել է կորոնավիրուսի համավարակի պատճառով։

Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կկայանա հունիսի 10-ին։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում