Չինաստանը մտադիր է Ֆրանսիայի եւ ԳԴՀ-ի հետ օգնել զարգացող երկրներին պատվաստանյութեր ստանալու հարցում

Չինաստանը մտադիր է Ֆրանսիայի եւ ԳԴՀ-ի հետ օգնել զարգացող երկրներին պատվաստանյութեր ստանալու հարցում

 Չինաստանը մտադիր Է Ֆրանսիայի եւ Գերմանիայի հետ համատեղ օգնություն ցույց տալ զարգացող երկրներին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի ստացման հարցում:

Ապրիլի 16-ին տեսակոնֆերանսի ռեժիմով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ կայացած եռակողմ գագաթնաժողովի ընթացքում այդ մասին հայտարարել Է ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինը:

«Չինաստանը հանդես Է գալիս պատվաստանյութային ազգայնականության, ինչպես նաեւ իմունացման աստիճանի տարբերության արհեստական ստեղծման դեմ: ՉԺՀ-ն մտադիր Է միջազգային հանրակցության, ներառյալ Ֆրանսիայի եւ Գերմանիայի հետ աջակցել եւ օգնություն ցույց տալ զարգացող երկրներին ժամանակին պատվաստանյութեր ստանալու հարցում»,- մեջբերում Է նրա խոսքը Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում