Երևանում նոյեմբերի 7-ին կանցկացվի պատվաստումների օր

Երևանում նոյեմբերի 7-ին կանցկացվի պատվաստումների օր

ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության,  Երևանի քաղաքապետարանի և Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ համագործակցությամբ  նոյեմբերի 7-ին ժամը 11:00-ին «Հիլլս» սպորտային համալիրում  տեղի կունենա «Պատվաստումների օր Երևանում» խորագրով միջոցառումը:  Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Միջոցառման նպատակն է խրախուսել պատվաստումային գործընթացը, հանրությանը առավել իրազեկ դարձնել դրան առնչվող տեղեկատվությանը, ձևավորել հանրային բարձր գիտակցություն՝ պատվաստման կարևորության վերաբերյալ: Հայկական Կարմիր խաչի ընկերության կամավորների կողմից անցորդներին կբաժանվեն պատվաստման գործընթացի վերաբերյալ իրազեկման նյութեր, ինչպես նաև անհատական պաշտպանիչ միջոցներ:

Նոյեմբերի 7-ին  մայրաքաղաքում գործող շարժական  պատվաստումային  կետերը չեն գործելու, ողջ պատվաստումային գործընթացն իրականացվելու է «Հիլլս» սպորտային համալիրում:

Պատվաստումների միջոցառումն ավելի վաղ մեկ անգամ ևս անցկացվել է Երևանում: Նման միջոցառում անցկացվել է նաև Գյումրիում, Վանաձորում:

Հայաստանում հասանելի է «Կորոնավակ» (միայն 2-րդ դեղաչափ), «ԱստրաԶենեկա», «Սպուտնիկ-Վի»,  «Սինոֆարմ», «Մոդերնա» պատվաստանյութերը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում