Երևանի մետրոպոլիտենի վերակառուցման համար կհատկացվի 6,6 մլրդ դրամ
Երևանի մետրոպոլիտենի աշխատանքների կազմակերպման և վերակառուցման երկրորդ ծրագրի համար 2022 թվականի նախագծով նախատեսվել է 6,6 միլիարդ դրամ։
Այս մասին ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսեսյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետբյուջեի նախագծի քննարկմանը:
«Իսկ մետրոպոլիտենի ենթակառուցվածքների, շարժասանդուղքների նորոգման համար` 500 միլիոն դրամ»,- հավելեց Ներսեսյանը։
Կարծիքներ