Մասիսի քաղաքապետարան ներխուժած զինված քաղաքացին ինքնասպան է եղել. Ոստիկանություն
Մասիսի քաղաքապետարան զինված ներխուժած անձն ինքնասպան է եղել։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ոստիկանությունը։
«Մասիսի քաղաքապետարան զինված ներխուժած անձի հետ բանակցությունների ընթացքում հնչել են կրակոցներ:
Ոստիկանության հատուկ նշանակության վարչության ծառայողները՝ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ, մտել են ներս և հայտնաբերել 36 տարեկան Էդվարդ Մարգարյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Նա ինքնասպան է եղել»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ոստիկանների շրջանում զոհեր կամ վիրավորներ չկան:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ քաղաքացին զինված մուտք է գործել Մասիսի քաղաքապետարան։
Ականատեսների խոսքով՝ քաղաքապետարանի շենքի բակից պայթյունի ձայն էր լսվել։
Կարծիքներ