Շնորհավորում եմ Փարաքարի ընտրություններում հաղթած թեկնածու Վալոդյա Գրիգորյանին. Գյուլնազարյան

Շնորհավորում եմ Փարաքարի ընտրություններում հաղթած թեկնածու Վալոդյա Գրիգորյանին. Գյուլնազարյան

Փարաքար համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանը շնորհավորել է Վոլոդիա Գրիգորյանին հաղթանակի կապակցությամբ:

«Սիրելի՛ փարաքարցիներ, շնորհակալ եմ ընտրությանը ակտիվ մասնակցելու և 2021 թվականի ընտրությունների համեմատությամբ մեր քաղաքական թիմին տված ավել վստահության քվեների համար։

Շնորհավորում եմ համայնքի ղեկավարի ընտրություններում հաղթած թեկնածու Վալոդյա Գրիգորյանին։

Փարաքարը մեր տունն է, ու բոլորիս անելիքն է առավելագույնը անել Փարաքար համայնքի զարգացման համար»,- ասվում է Գյուլնազարյանի գրառման մեջ:

Հիշեցնենք՝ Փարաքարում առավելագույն թվով ձայներ է հավաքել Վոլոդիա Գրիգորյանի գլխավորած «Միասնություն» կուսակցությունների դաշինքը՝ ստանալով 50+ տոկոս ձայն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում