Գևորգ Պապոյանը մասնակցել է LEASING EXPO 2026 Հայաստանի ամենախոշոր լիզինգային ցուցահանդեսի բացման արարողությանը

Գևորգ Պապոյանը մասնակցել է LEASING EXPO 2026 Հայաստանի ամենախոշոր լիզինգային ցուցահանդեսի բացման արարողությանը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 10-ին մասնակցել է LEASING EXPO 2026 Հայաստանի ամենախոշոր լիզինգային ցուցահանդեսի բացման արարողությանը։

Նախարարը իր ողջույնի խոսքում կարևորել է նման միջոցառումների կազմակերպումը և նշել, որ ըստ վարկային ռեգիստրի տվյալների՝ ներկայումս բանկերի կողմից տրամադրված լիզինգային պորտֆելի շուրջ 89 տոկոսը (տոկոսադրույքի մասով) սուբսիդավորվում է պետական միջոցների հաշվին։

Նախարարը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ներկայացված արտադրանքին և սարքավորումներին։

Ցուցահանդեսին ներկայացված են շինարարական տեխնիկա, գյուղատնտեսական սարքավորումներ, արտադրական սարքավորումներ, արևային վահանակներ, տրանսպորտային միջոցներ, էլեկտրոմոբիլներ, բեռնատար և մարդատար ավտոմեքենաներ, գինեգործական սարքավորումներ, բանկեր և լիզինգային կազմակերպություններ։

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ներկայացված է առանձին տաղավարով, որտեղ քաղաքացիները հնարավորություն ունեն ծանոթանալու լիզինգի գործիքակազմի միջոցով տրամադրվող պետական աջակցությանը։

LEASING EXPO 2026-ը մեկ հարթակում համախմբել է ոլորտի առաջատար կազմակերպություններին, մատակարար ընկերություններին, ֆինանսաբանկային կառույցներին, ինչպես նաև բիզնեսի տարբեր ոլորտների ներկայացուցիչների՝ ձևավորելով արդյունավետ միջավայր նոր գործարար կապերի հաստատման և համագործակցության ընդլայնման համար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում