Դավիթ Տոնոյանի, Ստեփան Գալստյանի, Դավիթ Գալստյանի ու ևս 4 անձի գործն ուղարկվել է դատարան
Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ՊՆ ԳՇ նախկին պետ Ստեփան Գալստյանի, ՊՆ-ին զենք մատակարարող ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանի ու ևս 4 անձի գործով մեղադրական եզրակացությունը հաստատվել է, և գործն ուղարկվել է դատարան: Այս մասին «Լուրեր»-ի հետ զրույցում հայտնեց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
Հիշեցնենք՝ Դավիթ Տոնոյանն անցնում է ռազմամթերքի մատակարարման չարաշահմանն առնչվող քրեական գործով: Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով՝ 2 մլրդ 277 մլն 323 հազ. 840 ՀՀ դրամ գումար հափշտակելու համար:
Կարծիքներ