Նավթի վենեսուելական խոշորագույն լցանավն անցել է ռուսական դրոշի ներքո
Խոշորագույն նավթի լցանավը, որն ավելի վաղ շահագործվել է Վենեսուելայում, մայիսի վերջին անցել է ռուսական դրոշի ներքո՝ ստանալով «Մաքսիմ Գորկի» անվանումը: Այդ մասին ասվում Է Equasis ծովային նավերի տվյալների բազայի նյութերում:
2013 թվականից նավը շահագործվել է Վենեսուելայի տարածքում՝ «Այակուչո» անվանմամբ, բայց 2020 թվականի մայիսի 1-ին վերանվանվել է «Մաքսիմ Գորկի»:
Ինչպես հետևում է տվյալների բազայից, ընթացիկ տարվա հունիսի 1-ից լցանավը երթևեկում է ՌԴ-ի դրոշի ներքո: Ռուսաստանի միջազգային ռեգիստրի փաստաթղթերի համաձայն՝ մայիսի վերջին լցանավը գրանցվել է ՌԴ-ում, իսկ նավին դասակարգելու վերաբերյալ վկայականը օգոստոսի 20-ին տվել է Ռուսաստանի նավագնացության գետային ռեգիստրը (ՌՆԳՌ):
Ինչպես հետևում Է Equasis ծովային նավերի տվյալների բազայից, Վենեսուելայի դրոշի ներքո նավի սեփականատերը եղել է գրանցված տերերից մեկը: Այժմ ՌԴ-ում սեփականատերը դարձել է առևտրային տերը:
Ընկերության անվանումը տվյալների բազայում չի նշվել: «Մաքսիմ Գորկի» լցանավը (թիվ IMO 6159470) ներկայում խոշորագույնն է, որը շահագործվում է Ռուսաստանի տարածքում:
Կարծիքներ