ԱՄՆ-ում ցրտելու եւ վատ եղանակային պայմանների պատճառով փակվել են հինգ օդանավակայաններ
ԱՄՆ-ում հինգ օդանավակայաններ դադարեցրել են իրենց աշխատանքը կտրուկ ցրտելու եւ եղանակային պայմանների վատթարացման պատճառով: Այդ մասին են վկայում փետրվարի 15-ին ԱՄՆ-ի Դաշնային ավիացիոն վարչության տարածած տվյալները:
Վարչության տվյալներով՝ ներկայումս փակ են երկու միջազգային օդանավակայաններ Տեխասի եւ Միսիսիպիի նահանգներում, ինչպես նաեւ երեք տարածաշրջանային օդանավակայաններ, որոնք գտնվում են Տեխասում եւ Լուիզիանայում:
Ինչպես նշում Է CNN հեռուստաընկերությունը, ընդամենը փետրվարի 15-ին ԱՄՆ-ում չեղարկվել Է ավելի քան 3 700 չվերթ: Կտրուկ ցրտելու պատճառով երկրի ավելի քան 4 միլիոն բնակիչ մնացել Է առանց Էլեկտրականության, այդ թվում 3,6 միլիոնը Տեխասում:
Դալասում (Տեխասի նահանգ) ջերմաչափի սյունն իջել Է մինչեւ Ցելսիուսի մինուս 15 աստիճան, Օկլահոմա Սիթիում (Օկլահոմայի նահանգ)՝ մինչեւ մինուս 21, Քանզաս Սիթիում (Միսուրիի նահանգ)՝ մինչեւ մինուս 35 աստիճան: Ինչպես նշում Է CNN-ը, ներկայիս ջերմաստիճանային արժեքները այդ քաղաքների համար դարձել են ռեկորդային 1989 թվականից ի վեր: ԱՄՆ-ի Ազգային օդերեւութաբանական ծառայությունը կանխատեսում Է հետագա ցրտացում Տեխասում: Այդ նահանգում օդի միջին ջերմաստիճանն, ինչպես սպասվում Է, կիջնի մինչեւ մինուս 26 աստիճան:
Ինչպես տեղեկացրել Է ABC հեռուստաընկերությունը, Հյուսթոնում կանխատեսվում Է ամենացուրտ եղանակը վերջին 122 տարվա ընթացքում: Ցրտերի պատճառով Միացյալ Նահանգների մի քանի խոշոր նավթավերամշակման ձեռնարկություններ հարկադրված են դադարեցնելու իրենց աշխատանքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ