Տղե՛րք, Հայրենիքից ավելի սուրբ ոչինչ չկա
ԻՄ ԲՈԼՈՐ ԵՂԲԱՅՐՆԵՐԻՆ
Որոնք դեռ Երևանում են
Տղե՛րք, Հայրենիքից ավելի սուրբ ոչինչ չկա։ Ընտանիք, ծնող, զավակ ոչինչ են առանց Հայրենիքի, ոչինչ ենք մենք որպես մարդ ու տղամարդ։ Ես չեմ ուզում որ իմ բալիկները մեծանան օտարի անդեմ ու անշունչ գրկում, հերոս պապու շիրիմից հեռու։ Մեր բալիկները պիտի ապրեն իրենց հայրերի, հորեղբայրների ու պապերի արյամբ օրհնված երկրում։ Մեր Արցախը պատնեշ է համայն հայության համար ու այդ պատնեշը մերկ ձեռքերով էլ պիտի կանգուն պահենք։
Բոլոր նրանք, ովքեր ճանաչում ենք ինձ, ովքեր կիսում են արժեքները, որոնք պատրաստ են հրաժարվել վախից, պատրաստ են անմահանալ ու կյանքը զոհասեղանին դնել հանուն Հայրենիքի, ասել է, թե զավակի, ընտանիքի ու ծնողի, ՊԱՏՐԱՍՏ ԵՂԵՔ։
Ամեն վայրկյան պիտի մեկնենք։ Գրեք ինձ, խնդրում եմ, պատրաստ լինենք, րոպե առաջ ճակատ մեկնելու, մեր հերոս եղբայրների թիկունքը պահելու։
Փա՛ռք եղբայրներիս, փա՛ռք մեր հայրերին, փա՛ռք Հայրենիքիս, որ մեզ կյանք է տալիս։
Դավիթ Գրիգորյան
Կարծիքներ