Մեքսիկայի կառավարությունը կրթաթոշակներ կտրամադրի երկրի կրթական հաստատություններում սովորելու ցանկություն ունեցող ՀՀ քաղաքացիներին.ԿԳՄՍՆ
Մեքսիկայի կառավարությունը տրամադրում է կրթաթոշակներ Մեքսիկայի կրթական հաստատություններում սովորելու ցանկություն ունեցող օտարերկրյա, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների համար:
Ինչպես հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, ծրագրին պետք է դիմել առցանց՝ մինչև 2022 թվականի հուլիսի 24-ը Մեքսիկայի ժամանակով մինչև ժամը 23:59-ը (Հայաստանի ժամանակով՝ 14:59):
Մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ:
Լրացուցիչ հարցերի դեպքում հետաքրքրվողները կարող են գրել [email protected] էլեկտրոնային հասցեին:
Կարծիքներ