Արցախի կարգավիճակի հարցն այլեւս արցախցին է որոշելու. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ.
«Արցախի բնակչության թիվը ներկայում հասնում է 150 000-ի: Խորհրդային վերջին մարդահամարի տվյալներով, որն անցկացվել էր 1989 թվականին, ԼՂԻՄ բնակչությունը կազմում էր 189 085, որից 145 450-ը հայեր էին եւ 40 688-ը՝ ադրբեջանցիներ: Ակնհայտ է, որ Արցախում բնակչությունն անհամեմատ ավելի մեծ կլիներ, եթե այս տարիներին կանխվեր արտահոսքը եւ ճիշտ ժողովրդագրական քաղաքականություն վարվեր:
Մեկնարկում է Արցախի խնդրի կարգավորման բանակցային նոր փուլը, որի օրակարգում մեկ հարց է՝ Արցախի Հանրապետության կարգավիճակը: Այդ հարցի լուծումը ներկայում հիմնականում արցախցիների ձեռքում է: Այդ ուղղությամբ բանակցությունների հաջող ելքը հնարավոր կլինի ապահովել միայն Արցախից հեռացած տեղի բնակչության վերադարձի դեպքում: Յուրաքանչյուր արցախցի պետք է գիտակցի, որ հենց այսօրվանից ապրելով Արցախում, ինքն ապրեցնելու է Արցախի Հանրապետությունը»:
Կարծիքներ