Ճապոնիայի կառավարությունը ճգնաժամային շտաբ է ստեղծել՝ կապված Իսրայելում ստեղծված իրավիճակի հետ
Ճապոնիայի կառավարությանը կից ստեղծվել է տեղեկատվության հավաքագրման ճգնաժամային շտաբ՝ կապված Իսրայելի շուրջ իրավիճակի սրման հետ։ Այս մասին Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն։
«Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և համապատասխան նախարարությունների ու գերատեսչությունների միջև սերտ փոխգործակցությունն ապահովելու նպատակով նախարարների կաբինետին կից ստեղծվել է տեղեկատվության հավաքագրման ճգնաժամային շտաբ»,- ասաց նա։
Մացունոյի խոսքով՝ մինչ այժմ Իսրայելում բնակվող Ճապոնիայի քաղաքացիների զոհերի կամ վիրավորների մասին հաղորդումներ չեն գրանցվել։
Կարծիքներ