Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ աշխարհն առանց Թրամփի և Պոմպեոյի ավելի լավը կդառնա

Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ աշխարհն առանց Թրամփի և Պոմպեոյի ավելի լավը կդառնա

Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը կարծում է, որ աշխարհը ավելի լավը կդառնա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և պետքարտուղար Մայք Պոմպեոյի հեռանալուց հետո: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Թրամփի ռեժիմի՝ մարդկությանը հասցրած վնասը բավարար չէր նրա ծայրահեղականների համար: Իր վերջին անփառունակ օրերին Հուսիթների (որպես ահաբեկիչ) ճանաչումը, որն ուղղված է սաստկացնելու մարդասիրական մղձավանջը և ռազմատենչ սուտը Իրանի դեմ Պոմպեոյի կողմից, ցույց է տալիս ամբողջ աշխարհի նկատմամբ նրանց արհամարհանքը: Մոլորակը ավելի լավը կդառնա առանց նրանց»,-գրել է Զարիֆը Twitter-ում:

Հիշեցնենք, որ հունվարի 6-ին Թրամփի աջակիցները գրոհել էին Կապիտոլիումը, որտեղ Կոնգրեսը հավաքվել էր հաստատելու դեմոկրատ Ջո Բայդենի հաղթանակը նախագահական ընտրություններում: Ցույցերի ժամանակ 4 մարդ է մահացել, տասնյակ մարդիկ ձերբակալվել են:Կոնգրեսի կողմից Բայդենի հաղթանակի հաստատումից հետո Թրամփը խոստացել է իշխանության խաղաղ փոխանցում իրականացնել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում