Emmy-2021 մրցանակաբաշխության հաղթողները հայտնի են

Emmy-2021 մրցանակաբաշխության հաղթողները հայտնի են

«Թագ» (The Crown, 2016-ից մինչ օրս), «Թեդ Լասո» (Ted Lasso, 2020- մինչ օրս) և «Թագուհու քայլը» (The Queen’s Gambit, 2020) սերիալները Emmy հեռուստատեսային մրցանակ են ստացել որպես լավագույն սերիալներ։ Մրցանակաբաշխության 73-րդ արարողությունն անցկացվել է Լոս Անջելեսում, հեռարձակումն իրականացրել է CBS-ը։

«Թագը» եղել է առաջատար առաջադրված անվանակարգերի թվով՝ հավակնելով մրցանակի միանգամից 24 կատեգորիաներում։ Այն ճանաչվել է լավագույն դրամատիկ սերիալ։

«Թեդ Լասոն» մրցանակի է արժանացել որպես լավագույն կատակերգական սերիալ։

Լավագույն մինի սերիալ անվանակարգում հաղթել է 7 սերիա ունեցող«Թագուհու քայլը»։

Ջին Սմարթը (ֆիլմը՝ Hacks, Հնարամտություններ) ու Ջեյսոն Սուդեյկիսը (Թեդ Լասո) Emmy մրցանակի են արժանացել կատակերգական սերիալներում գլխավոր դերերի համար։

Օլիվիա Քոլմանն ու Ջոշ Օ՝Քոննորը, ովքեր խաղացել են «Թագ» սերիալում, ճանաչվել են դրամատիկ սերիալի լավագույն դերասաններ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում