Անդրադարձ է եղել աշխատանքի իրավունքի ոլորտում խորհրդարանական վերահսկողության լիտվական փորձին
Դեկտեմբերի 20-ին Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) աջակցությամբ տեղի է ունեցել «Լիտվայի աշխատանքային օրենսգիրք. խորհրդարանական վերահսկողություն. Լիտվայի փորձ» թեմայով առցանց հանդիպում-քննարկումը, որին մասնակցել են ՀՀ Ազգային ժողովի աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի պատգամավորները եւ Լիտվայի Սեյմի նախկին փոխխոսնակ, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի անդամ Ալգիրդաս Սիսասը:
Հանդիպմանը բացման խոսքով հանդես են եկել Լիտվայի ՄՀԻ գրասենյակի տնօրեն Մարկ Դիցեն, ՄՀԻ BEIPTI ծրագրի ղեկավար Ռիտե Վայչիուլիեն եւ ՀՀ ԱԺ աշխատանքի ու սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը:
Բանախոս Ալգիրդաս Սիսասը ներկայացրել է աշխատանքի իրավունքի ոլորտում պետական հսկողության, այդ թվում՝ խորհրդարանական վերահսկողության լիտվական փորձը: Անդրադարձ է կատարվել COVID-19 համավարակով պայմանավորված աշխատանքային օրենսդրության փոփոխություններին:
Կարծիքներ