Այս շրջանում ես պատրաստ եմ հանդես գալ որպես ազգային առաջնորդ. Տիխանովսկայա. տեսանյութ

Այս շրջանում ես պատրաստ եմ հանդես գալ որպես ազգային առաջնորդ. Տիխանովսկայա. տեսանյութ

Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան տեսաուղերձ է հրապարակել, որում պատրաստակամություն է հայտնել հանդես գալու որպես ազգային առաջնորդ։

«Մենք բոլորս ցանկանում ենք դուրս գալ այս անվերջ շրջանից, որի մեջ ենք հայտնվել 26 տարի առաջ։ Ես պատրաստ եմ պատասխանատվություն ստանձնել եւ այս ժամանակահատվածում հանդես գալ որպես ազգային առաջնորդ, որպեսզի երկիրը հանդարտվի, մտնի նորմալ ռիթմի մեջ, որպեսզի ազատենք բոլոր քաղբանտարկյալներին եւ կարճ ժամկետում նախապատրաստենք օրենսդրական բազա եւ նոր նախագահական ընտրությունների կազմակերպման պայմաններ՝ իրական, արդար եւ թափանցիկ ընտրությունների, որոնք անվերապահորեն կընդունվեն միջազգային հանրության կողմից»,- հայտարարել է Տիխանովսկայան։

Նրա խոսքով՝ բելառուսներն ամբողջ աշխարհին ցուցադրում են իրենց հավատարմությունը ոչ բռնի դիմադրության գաղափարներին։

«Այս ազդանշանները անպայման լսելի կլինեն եւ մենք մեր շարքերում կողմնակիցներ կունենանք ամբողջ աշխարհում, որոնք մեզ կօգնեն հաղթահարել այս բարդ շրջանը»,- շեշտել է Տիխանովսկայան։

«Այդ թվում մենք նաեւ կկարողանանք երկիր վերադարձնել այն բելառուսներին, որոնք ճակատագրի կամքով հայտնվել են աշխարհի այլ երկրներում։ Նրանք այնպիսին են, ինչպիսին մենք ենք»,- հավելել է նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում