Ճապոնիայում ռեկորդային շոգ է գրանցվել
Ճապոնիայում ռեկորդային շոգ է գրանցվել: Սիձուոկա պրեֆեկտուրայի Համամացու քաղաքի կենտրոնում օդի ջերմաստիճանը 41.1 աստիճանի է հասել՝ ըստ Ցելսիուսի, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Ճապոնիայի օդերևութաբանական ծառայության տեղեկությունների համաձայն՝ նման ջերմաստիճան գրանցվել է 2018 թվականի հուլիսի 23-ին Սայթամա պրեֆեկտուրայի Կումագայա քաղաքում։
Օգոստոսին սովորաբար ամբողջ Ճապոնիայում է շոգ եղանակ լինում։ Երկրի իշխանությունները կոչ են անում բնակչությանը պաշտպանվել ջերմային հարվածներից։
Կարծիքներ