Մոլդովայի վարչապետն ազդարարել է կառավարությունում կադրային փոփոխությունների մասին
Մոլդովայի կառավարությունում սպասում են կադրային փոփոխությունների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է երկրի վարչապետ Նատալյա Գավրիլիցան:
Ավելի վաղ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հայտարարել Էր, որ դժգոհ Է առանձին նախարարների աշխատանքից, բայց չի հայտնել նրանց անունները:
«Կան ուղղություններ, որտեղ մենք ունենք պրոֆեսիոնալներ, բայց ճգնաժամային ժամանակահատվածում նրանք դանդաղ են առաջ շարժվում: Երբ մենք պատրաստ լինենք հայտարարել առանձին վերադասավորումների մասին, դա կանենք սահմանված կարգով»,-Գավրիլիցայի խոսքը օգոստոսի 25-ին մեջբերում են մոլդովական Telegram ալիքները:
Վարչապետը նաեւ չի նշել այն նախարարությունները, որոնք, նրա կարծիքով, «դանդաղ» են աշխատում: Մայիսի կեսերից Կոմունիստների եւ սոցիալիստների բլոկը նրան միացած «Շոր» կուսակցության հետ միասին հակակառավարական բողոքներ Է անցկացնում Մոլդովայի տարբեր շրջաններում ու քաղաքներում՝ 33,5 տոկոս աննադեպ գնաճի ֆոնին:
Բողոքողների վրդովմունքն են առաջացնում գազի, մյուս Էներգապաշարների ու սննդամթերքի գների աննախադեպ բարձրացումը, ինչպես նաեւ կենսամակարդակի անկումը:
Քաղաքական կազմավորումները մյուս ընդդիմադիր ուժերին արդեն կոչ են արել՝ իրենց աջակցել կառավարության հրաժարականին եւ վաղաժամկետ խորհրդարական ընտրություններին հասնելու համար, դրանով իսկ կառավարող կուսակցությանը զրկելով առավելությունից:
Փորձագետները կարծում են, որ աշնանը Մոլդովայում կարող են բազմաթիվ բողոքներ սպասել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ