Ստեփանակերտի թթվածնային սարքավորումների արտադրամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է
Ստեփանակերտի Տիգրան Մեծ 20 հասցեում գտնվող թթվածնային սարքավորումների արտադրամասում բռնկված հրդեհը այս պահի դրությամբ մեկուսացվել է, հնարավոր ռիսկային իրավիճակները կանխվել:
Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության բոլոր ստորաբաժանումների ներգրավմամբ իրականացվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները կրակի վերջնական լիկվիդացման և բնակչության անվտանգության ապահովման ուղղությամբ:
Կարծիքներ