Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման ճանապարհի երկու հատվածներում իրականացվել են երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումներ
Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում Մ-4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի երկու հատվածներում՝ կմ83+200-կմ84+633, կմ86+000-կմ86+500 (Դիլիջանի ոլորաններ), իրականացվել են երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումներ։
Ինչպես հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից, տեղադրվել են ճանապարհային նշաններ, մետաղական արգելափակոցներ, կատարվել են գծանշումներ, որոշ հատվածներում իրականացվել է ասֆալտապատում։
Կապալառուն է «Արհովշին» ընկերությունը։
Երթևեկության անվտանգության ապահովման միջոցառումները «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամն իրականացնում է Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում՝ Եվրոպական ներդրումային բանկի տրամադրած դրամաշնորհային միջոցներով։
Կարծիքներ