Գուրգեն Մարտիրոսյանն ընտրվել է Գավառ համայնքի ղեկավար

Գուրգեն Մարտիրոսյանն ընտրվել է Գավառ համայնքի ղեկավար

Կայացել է Գավառ համայնքի համամասնական ընտրակարգով ընտրված ավագանու առաջին նիստը:

Այս մասին տեղեկացնում են Գավառի համայնքապետարանի աշխատակազմից:

Նիստին մասնակցել են «Գուրգեն Մարտիրոսյան», «Մեր համայնքը» դաշինքներից և «Քաղացիական պայմանագիր» կուսակցությունից մանդատ ստացած բոլոր 27 ավագանու անդամները:

Այն վարել է Գավառ համայնքի ավագանու ավագ անդամ Օնիկ Դանոյանը: Նիստը մեկնարկել է զոհված տղաների հիշատակի լռության րոպեով, որին հաջորդել է մանդատ ստացած ավագանու անդամների անունների ընթերցումը: Այնուհետև ներկայացվել է նիստի օրակարգը.

ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի ղեկավարի պաշտոնը օրենքի ուժով նշանակելու մասին

ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի ղեկավարի երդման արարողության կազմակերպչական հարցերի մասին

ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի ավագանու առաջին նստաշրջանի գումարման օրվա սահմանում:

Առաջին հարցի ներկայացումից ու քվերակությունից հետո Օնիկ Դանոյանը շնորհավորել է Գուրգեն Մարտիրոսյանին Գավառ համայնքի ղեկավարի պաշտոնում օրենքի ուժով ընտրվելու առթիվ և հրավիրել տեղ զբաղեցնել նախագահությունում: Գուրգեն Մարտիրոսյանը իր հերթին շնորհավորել է ավագանու նորընտիր անդամներին և հաջող ընթացք մաղթել աշխատանքներին:

Հաջորդաբար ներկայացվել են և ավագանու անդամների քվեարկությամբ հաստատվել են օրակարգային մնացած հարցերը ևս, ըստ որոնց՝ Գավառ համայնքի ղեկավարի երդման արարողությունը անցկացնել 2021 թվականի դեկտեմբերի 23-ին՝ ժամը 11:00-ին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում