«Սևան» ակումբի ներկայացուցիչները բռնություն են կիրառել ՀՖՖ-ի պատվիրակի եւ մրցավարների նկատմամբ. ՀՖՖ-ի հայտարարությունը
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ։
«VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 9-րդ մրցափուլի «Նոա» – «Սևան» հանդիպումից հետո «Սևան» ֆուտբոլային ակումբի ղեկավարները և անձնակազմի անդամները բռնություն են կիրառել հանդիպման ՀՖՖ պատվիրակի և մրցավարական անձնակազմի նկատմամբ: ՀՖՖ-ն անմիջապես հետաքննություն է սկսել՝ միջադեպի մանրամասները պարզելու համար, հարուցվել է կարգապահական վարույթ: Միջադեպի մասին տեղյակ են պահվել նաև ոստիկանները: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հետամուտ է լինելու, որ հանդիպման սպասարկող անձնակազմի նկատմամբ բռնություն կիրառողները պատժվեն օրենքի ողջ խստությամբ»,- նշվում է հաղորդագրությունում:
Նշենք, որ այս խաղում 2-1 հաշվով հաղթանակ է տարել «Նոան»։
Կարծիքներ