Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 18-19-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով
Հոկտեմբերի 16-17-ը, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 18-ի ցերեկը, 19-ին շրջանների զգալի մասում, 20-ին առանձին շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 5-10 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 18-19-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով:
Երևանում 16-17-ը, 18-ի գիշերը, 20-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, հոկտեմբերի 18-ի ցերեկը, 19-ին, 20-ի գիշերը սպասվում են անձրև և ամպրոպ։
Կարծիքներ