ԲՏԱ նախարարությունը որևէ տեղեկատվական հարթակ չի ստեղծել և չի նախատեսում ստեղծել
Բարձր տեխնոլոգիական նախարարության (ԲՏԱՆ) անունից սոցիալական ցանցերում տարբեր օգտատերեր ներկայանում են որպես նախարարության աշխատակից և կեղծ տեղեկություն տարածում, թե իբր նախարարությունը տեղեկատվական հարթակ է ստեղծում։
Հայտնում ենք, որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը որևէ տեղեկատվական հարթակ չի ստեղծել և չի նախատեսում ստեղծել։
ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ԱՆՏԵՍԵԼ ՏԱՐԱԾՎՈՂ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՉԲԱՑԵԼ ԿՑՎԱԾ ՀՂՈՒՄԸ:
Այս մասին հայտնում են ԲՏԱ նախարարությունից:
Կարծիքներ