Տեղի է ունեցել օպերատիվ շտաբի նիստը․ Գնել Սանոսյանը նոր հանձնարարականներ է տվել
Ալավերդու համայնքապետարանում կայացել է Լոռու և Տավուշի մարզերում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով տեղի ունեցած հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով ձևավորված օպերատիվ շտաբի հերթական նիստը։
Այն վարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
Նախարարին է զեկուցվել մինչ այս պահն իրականացված աշխատանքները՝ աղետի գոտու մաքրման, սննդի մատակարարման, վնասված ենթակառուցվածքների վերականգնման, վնասների գույքագրման ուղղությամբ:
Նախարարը տվել է մի շարք նոր հանձնարարականներ:
Կարծիքներ