Նիդերլանդների խորհրդարանը բանաձև է ընդունել Ադրբեջանում քաղաքացիների նկատմամբ ճնշումների վերաբերյալ
Նիդերլանդների խորհրդարանը սեպտեմբերի 14-ին գրեթե միաձայն կերպով ընդունել է բանաձև, որում արձանագրվում է, որ Ադրբեջանում ուժգնացել են բռնաճնշումներն ընդդիմության և քաղաքացիների նկատմամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին իր «Ֆեյսբուք »-ի էջում կատարած գրառմամբ տեղեկացրել է ադրբեջանցի կոնֆլիկտաբան, իրավապաշտպան Արիֆ Յունուսովը:
«Սեպտեմբերին Խաղաղության և ժողովրդավարության մեր ինստիտուտը նամակ ուղարկեց Նիդերլանդների սենատորներին, պատգամավորներին՝ մատնանշելով Ադրբեջանում մարդու իրավունքների սարսափելի վիճակի մասին, ընդգծելով սեպտեմբերի 1 -ին երկրում 122 քաղբանտարկյալների առկայությունը և կտտանքների կոնկրետ օրինակներ բերելով»,-գրել է Յունուսովը:
Ինստիտուտը խնդրել էր հատուկ լսումներ կազմակերպել Նիդերլանդների խորհրդարանում ՝ Ադրբեջանում մարդու իրավունքների կոպիտ խախտումների իրավիճակի հետ կապված:
«Նամակն ընդունվեց, հասկացվեց, և 2021 թվականի հոկտեմբերի 14 -ին, դեբատից հետո, Նիդերլանդների խորհրդարանը գրեթե միաձայն ընդունեց բանաձև, որում նշվում է, որ ընդդիմության և քաղաքացիների նկատմամբ Ադրբեջանի իշխանության ճնշումներն ուժեղացել են»-նշել է նա:
Յունուսովը նշել է նաև, որ դեկտեմբերի կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովում պետք է կոչ արվի նախարարների կաբինետին՝ ուշադրություն դարձնել և դիտարկել Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի վատթարացումը:
Կարծիքներ