Սերենա Ուիլյամս Ֆրանսիայի բաց առաջնության հաջորդ փուլում է

Սերենա Ուիլյամս Ֆրանսիայի բաց առաջնության հաջորդ փուլում է

Թենիսի աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենո Ուիլյամս Ռոլան Գարոսի հաջորդ փուլում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Փարիզում ընթացող մրցաշարի կանանց մենախաղի երկրորդ շրջանում Ուիլյամս մրցեց Ռումինիայի ներկայացուցիչ Միխայելա Բուերնեսկայի հետ: 2 ժամ 4 րոպե ձգված մրցախաղում աշխարհի 8-րդ ռակետ Ուիլյամսը հաղթեց երեք սեթերից հետո 6:3, 5:7, 6:1 հաշվով:

Գրունտային ծածկույթի վրա անցկացվող Ֆրանսիայի բաց առաջնության մեկնարկը տրվել է 1891 թվականից: Այս տարի մրցաշարն անցկացվում է արդեն 125-րդ անգամ: Հոբելյանական մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 34 միլիոն եվրո: Տղամարդկանց մենախաղում գործող չեմպիոնը իսպանացի Ռաֆայել Նադալն է, ով ռեկորդային` 13 անգամ հաղթել է Ֆրանսիայի բաց առաջնությունում: Կանանց պայքարում գործող չեմպիոնը Իգա Սվյոտեկն է: Ռոլան Գարոսը կեզրափակվի հունիսի 13-ին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում