Ալյասկայի հակաօդային պաշտպանության հետախուզման գոտում ամերիկյան կործանիչները որսացել են չորս ռուսական ինքնաթիռ

Ալյասկայի հակաօդային պաշտպանության հետախուզման գոտում ամերիկյան կործանիչները որսացել են չորս ռուսական ինքնաթիռ

Հյուսիսամերիկյան օդատիեզերական պաշտպանության միացյալ հրամանատարության (NORAD) կործանիչները երկուշաբթի օրը օդ են բարձրացել՝ կապված Ալյասկայի մոտ Տու-95ՄՍ ռմբակոծիչների և Սու-35 կործանիչների թռիչքի հետ։ Այս մասին երեքշաբթի հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությունը։

«NORAD-ը հայտնաբերել, հետևել, նույնականացրել և որսացել է չորս ռուսական ինքնաթիռ, որոնք մտել են Ալյասկայի հակաօդային պաշտպանության հետախուզման գոտի», - ասվում է նախարարության Twitter-ում տարածած հաղորդագրության մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում