Հուշագիր է ստորագրվել ՍԱՏՄ-ի և Զինվորի տան միջև․ համագործակցելու են մի քանի ուղղություններով
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը և «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» բարեգործական ՀԿ նախագահ Հայկուհի Մինասյանը ստորագրել են համագործակցության հուշագիր։
ՍԱՏՄ-ն հայտնում է, որ համագործակցության նպատակն է աջակցել զինվորական ծառայության ընթացքում վնասվածք, խեղում կամ հիվանդություն ձեռք բերած անձանց, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամներին՝ կազմակերպելով անվճար դասընթացներ մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտին առնչվող ՀՀ օրենսդրության ուսուցման թեմաներով։
Կողմերը համագործակցելու են հետևյալ ուղղություններով՝
Տեսչական մարմնի մասնագետների կողմից 2022 թվականի հունվար - դեկտեմբերին դասընթացների անցկացում,
Կենտրոնի կողմից դասընթացների կազմակերպման գործում տեխնիկական աջակցության տրամադրում և լսարանի ապահովում,
Կողմերի աջակցության տրամադրում՝ դասընթացը հաջողությամբ ավարտած շահառուներին աշխատանքի ընդունվելու, ինչպես նաև պրակտիկա անցկացնելու հարցում և այլն։
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն ու Զինվորի տան տնօրենը ԱԱՏՄ ներկայացուցիչներին ծանոթացրել են նաև Զինվորի տանը կատարվող աշխատանքներին:
Կարծիքներ