Մոուրինյուն կատարել է խոստումը և թանկարժեք սպորտային կոշիկներ նվիրել Աֆենա-Գյանին

Մոուրինյուն կատարել է խոստումը և թանկարժեք սպորտային կոշիկներ նվիրել Աֆենա-Գյանին

«Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն 800 եվրո արժողությամբ սպորտային կոշիկներ է նվիրել իտալական թիմի 18-ամյա ֆուտբոլիստ Աֆենա-Գյանին:

Գանացի ֆուտբոլիստը «Ջենոայի» հետ երեկ կայացած խաղում դուբլ էր ձևակերպել, իսկ գոլը տոնելիս վազել էր Մոուրինյուի մոտ, և պորտուգալացին մի քանի անգամ մատով ցույց էր տվել նրա ոտքը՝ ակնարկելով, որ ինչ-որ բան հիշում է:

Պարզվում է՝ պորտուգալացին ավելի վաղ Աֆենա-Գյանին խոստացել էր գնել իր երազած սպորտային կոշիկները, եթե նա իր գոլերով հաղթանակ պարգևի հռոմեացիներին:

18-ամյա ֆուտբոլիստը դուբլ ձևակերպեց, իսկ Մոուրինյուն կատարեց իր խոստումը.

Հետևեք մեզ նաև Տելեգրամում