Օգոստոսի 18-21-ը ԱԻՆ-ում ստացվել է 6 ահազանգ՝ ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ

Օգոստոսի 18-21-ը ԱԻՆ-ում ստացվել է 6 ահազանգ՝  ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ

Օգոստոսի 18-21-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 6 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Արմավիրի մարզի Էջմիածին, Տավուշի մարզի Նոյեմբերյան, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքներում, Երևան-Երասխ և Երևան-Գյումրի ավտոճանապարհներին։

Դեպքի վայր ժամանած փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և սահմանազատել տարածքը: Կա 10 տուժած։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում