Հանդիպել են Ալիևն ու Էրդողանը. հայտնի է թե ինչ են քննարկել
Անկարայում տեղի է ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևի և Ռեջեփ Էրդողանի հանդիպումը։
Քննարկվել են երկու երկրների միջև էներգետիկ, տրանսպորտային, տնտեսական, առևտրային կապերի ընդլայնումը, պաշտպանական, ռազմարդյունաբերական և այլ ոլորտներում համագործակցության հարցեր։
Նշվել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու հնարավորությունների ընդլայնումը, ինչպես նաև «Միջին միջանցքի» զարգացման ուղղությամբ երկու երկրների համատեղ գործունեության կարևորությունը։
Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ հուլիսին Շուշիում կմասնակցի Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովին և շնորհավորանքներ է փոխանցել Ադրբեջանում անցկացվող COP29-ի կապակցությամբ։
Իլհամ Ալիևը հերթական անգամ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրավիրել է COP29-ին, Թուրքիայի նախագահը գոհունակությամբ է ընդունել հրավերը։ Հանդիպմանը մտքերի փոխանակություն է տեղի ունեցել տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ։
Կարծիքներ