Reaxys Base և Reaxys Medical Chemistry շտեմարանները հասանելի են հայ գիտնականներին

Reaxys Base և Reaxys Medical Chemistry շտեմարանները հասանելի են հայ գիտնականներին

ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի և գիտատեխնիկական տեղեկատվության և վերլուծության «Elsevier» հրատարակչական ընկերության միջև կնքվել է Reaxys Base և Reaxys Medical Chemistry շտեմարաններին բաժանորդագրության մասին համաձայնագիր:

Հոկտեմբերի 13-ից սկսած` մեկ տարի ժամկետով, հայ գիտնականները կարող են օգտվել Reaxys Base և Reaxys Medical Chemistry քիմիայի ոլորտի հանրահայտ շտեմարաններից: Շտեմարաններում ամփոփված է տեղեկատվություն ավելի քան 170 միլիոն քիմիական միացությունների, դրանց քիմիական, ֆիզիկական և կենսաբանական/դեղաբանական հատկությունների, ինչպես նաև ստացման եղանակների մասին:

Տվյալների բազան խիստ անհրաժեշտ է քիմիկոսների, կենսաքիմիկոսների և դեղագետների համար: Տեղեկատվական հարթակը ոչ միայն պարունակում է մեծ ծավալի տեղեկություններ, այլև օժտված է առավել առաջադեմ գործիքակազմով, որի օգնությամբ հնարավոր է հետազոտվող նյութի վերաբերյալ ստանալ որոշակի կանխատեսումներ և առաջարկներ:

Նշված շտեմարանների հասանելիությունը բաց կլինի ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի տարածքում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում