Էստոնիայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժությունները
Էստոնիայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի «Կատաղի գայլ» (Furious Wolf) կոչվող զորավարժությունները, որոնց մասնակցում են ցամաքային և օդային կարգավարները դաշինքի ինքնաթիռների անձնակազմերի հետ միասին: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են երկրի պաշտպանական ուժերի Գլխավոր շտաբից:
Furious Wolf զորավարությունները, որոնք տարին երկու անգամ անցկացվում են Բալթյան երկրներում, հատուկ մշակվել են օդային և ցամաքային ուժերի ինտեգրման համար: Ուսումնավարժանքներ են անցկացվում ինչպես Լիտվայում, այնպես էլ Էստոնիայում:
Նշվում է, որ վարժանքներին արդեն միացել են իտալական ռազմաօդային ուժերի կործանիչները, հաջորդ շաբաթվանից կմիանան նաև Գերմանիայի օդուժի կործանիչները:
Բալթյան երկրները չեն տիրապետում օդանավերի, որոնք պիտանի են օդային հերթապահություն իրականացնելու համար, այդ իսկ պատճառով 2004 թվականից ի վեր, երբ երկրներն ընդգրկվել են ՆԱՏՕ-ի կազմում, օդային տարածքի պաշտպանությամբ ռոտացիոն սկզբունքով զբաղվում են Հյուսիսատլանտիան դաշինքի անդամ երկրների ինքնաթիռները, որոնք տեղակայվում են Լիտվայի օդակայաններից մեկում:
Կարծիքներ