Տվերում փրկել են 100% թոքային ախտահարմամբ հղի կնոջը
Տվերի բժիշկները բուժել են թոքաբորբով հիվանդ կնոջը, ում մոտ եղել է թոքերի 100 %-ի ախտահարում, հաղորդում է РИА Новости գործակալությունը։ Կինը հիվանդանոց է ընդունվել հղի վիճակում, կեսարյան հատման արդյունքում լույս աշխարհ է բերել առողջ երեխայի։
Այս մասին հայտնել է Տվերի շրջանային կլինիկական հիվանդանոցի անեսթեզիոլոգիայի և վերակենդանացման ծառայության ղեկավար Մաքսիմ Պետրուշինն իր Facebook-ի էջում: Նա նշել է, որ կինը դուրս է գրվել, երեխան նույնպես առողջ է։
«Նա բավարար վիճակում դուրս է գրվել տուն: Մաղթում ենք նրան և նորածնին առողջություն», – գրել է բժիշկը:
Բժիշկը նշել է, որ կնոջը հնարավոր է եղել փրկել հիվանդանոցի բժիշկ-ռեանիմատոլոգների, միջին բժշկական անձնակազմի և պերինատալ կենտրոնի աշխատակիցների համակարգված աշխատանքի շնորհիվ։
Կարծիքներ