Ութերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը աչքի ընկավ լարվածությամբ
Ութերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը աչքի ընկավ լարվածությամբ: «Հայաստան» դաշինքի անդամները, որոնք կրում էին միանման վերնաշապիկներ, պահանջեցին, որպեսզի ապահովվի կալանքի տակ գտնվող պատգամավորներ Մխիթար Զաքարյանի և Արթուր Սարգսյանի ներկայությունը ԱԺ նիստներին։ Նիստը վարող Կնյազ Հասանովն նշեց, որ այդ հարցն իր իրավասության տիրույթում չի գտնվում: «Ու եթե համարում ենք այսքանից հետո հանգիստ անցնել օրակարգին, լավ տեղ չենք հասնի, սա կանոնակարգի կոպիտ ոտնահարում է, ամենաթողություն: Անձեռնմխելիությունը շրջանցելով՝ մեր երկու պատգամավորները գտնվում են կալանքի տակ, սա ոտնձգություն է նրանց լիազորությունների, անարգանք՝ ԱԺ-ի նկատմամբ»,- ասաց Արծվիկ Մինասյանը: ՔՊ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ քրեական հետապնդումը հարուցվել է դեռևս մինչև մանդատ ստանալը: «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները միացան «Հայաստան» խմբակցության գործընկերների պահանջին:
Կարծիքներ