Աֆղանստանի բանակը վերջին օրը ոչնչացրել է ավելի քան 450 թալիբների
Աֆղանստանի պաշտպանության եւ անվտանգության ազգային ուժերի (ԱՊԱԱՈՒ) ստորաբաժանումներն անցած օրը ոչնչացրել են «Թալիբան» շարժման 455 զինյալների եւ վիրավորել 232-ին: Օգոստոսի 2-ին այդ մասին հայտնել Է Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը Twitter-ի իր Էջում:
Բանակը կատաղի մարտեր Է մղում Նագանհարի, Փաքթիայի, Փաքթիքայի, Լոգարի, Քանդահարի,Հերաթի, Ֆարյաջի, Ջաուզջանի, Բալխի, Սամանգանի, Հիլմենդի, Թահարի, Քունդուզի, Բալղանի եւ Քապիսայի նահանգներում: Առանձնապես լարված պայքար Է ծավալվում Հերաթ քաղաքի՝ Աֆղանստանի՝ մեծությամբ երրորդ բնակավայրի համար, որտեղ թալիբները մտել են կենտրոնական թաղամասեր: ԱՊԱԱՈՒ-ն շտապ Հերաթ են ուղարկել հատուկ նշանակության զորակազմի ջոկատներ որպես օգնական ուժեր:
Գիշերը հետ Է մղվել քաղաքի բանտը գրոհելու փորձը: Ապրիլի սկզբին «Թալիբան» շարժումը վերահսկողության տակ Է վերցրել հինգ երկրների՝ Իանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, ՉԺՀ-ի եւ Պակիստանի հետ սահմանների երկայնքով Աֆղանստանի շրջանները՝ արեւմտյան կոալիցիայի զորքերի դուրսբեման ֆոնին: Ինչպես հայտարարել Է Աֆղանստանի զինված ուժերի նոր հրամանատար գեներալ Վալի Մոհամադ Ահմաձայը, բանակի համար առաջնահերթություն Է երկրի հիմնական քաղաքների, սահմանային անցումների եւ խճուղիների պաշտպանությունը թալիբներից: Նրա խոսքով՝ թալիբների պարագլուխները մտադիր են նախ կտրել հիմնական ճանապարհները, որոնցով կատավրում Է ապրանքների մատակարարումը, իսկ այնուհետեւ հարձակում ծավալել քաղաքների եւ շրջանների վրա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ