Թումանյան-«Սանահին» կայարան ճանապարհահատվածում շուտով կվերսկսվի ասֆալտապատումը

Թումանյան-«Սանահին» կայարան ճանապարհահատվածում շուտով կվերսկսվի ասֆալտապատումը

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի և Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչները եղել են Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ճանապարհի հիմնանորոգվող հատվածում։ Նրանք շինարարության տեխնիկական հսկողությունն իրականացնող թիմի ղեկավարի հետ դիտարկել են կատարվող աշխատանքները։

 

Այս պահին Թումանյան-«Սանահին» կայարան ճանապարհահատվածում տեղադրվում է խճային հիմք, անձրևների դադարից հետո կվերսկսվի ասֆալտապատումը։ «Սանահին» կայարան-Հաղպատ հատվածում կապալառուն տեղադրում է մետաղական արգելափակոցներ, իսկ Այրումից դեպի Բագրատաշեն տեղամասում կառուցվում են ամրանավորված լիցքով պատեր։

Մ-6 միջպետական ճանապարհի Թումանյան-Բագրատաշենի սահմանային անցակետ հատվածը հիմնանորոգվում է Ասիական զարգացման բանկի և ՀՀ Կառավարության ֆինանսավորմամբ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում