Իմիջիայլոց , այս առումով Աջապահյանը շատ նման է Արման Թաթոյանին․ Պետրոս Ղազարյան

Իմիջիայլոց , այս առումով Աջապահյանը շատ նման է Արման Թաթոյանին․ Պետրոս Ղազարյան

Հաղորդավար Պետրոս Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ընդդիմության շարժման սկզբին նրանց միացան եկեղեցականներ ։ Վերջիններս բացատրեցին , որ միացել են ոչ թե սատարելու այլ հնարավոր բռնությունները կանխելու համար։

Մի քանի օր առաջ Գյումրիում բռնության ենթարկվեցին 70 80 տարեկան պապիկներ։Ջահել տղեքը նրանց ծեծեցին << ավտոներին հարվածելու ու գրպանում ձվեր ունենալու >> համար։

Որ ընդդիմության լիդերները բացատրեցին ու արդարացրեցին պապիկների ծեծը `իրենց խղճին։Իսկ որ մեր եկեղեցական այրերը,նույն Շիրակի թեմի առաջնորդ Աջապահյանը չեն դատապարտում այս բռնությունը և լռությամբ արդարացնում են , խոսում է այս մարդկանց քաղաքական կողմնորոշման մասին։

Նրանք չեն դատապարտում այն ամենը ինչ դատապարտելի է Աստծո կողմից , բայց դատապարտելի չէ ընդդիմության քաղաքական հաշվարկների տեսանկյունից։

Իմիջիայլոց , այս առումով Աջապահյանը շատ նման է Արման Թաթոյանին։

Երբ տարեց մարդկանց հրապարակավ ծեծեցին , ամեն ինչի մասին կարծիք հայտնող Թաթոյանը կորավ ,երբ Ադրբեջանի մի չինովնիկ հակահայկական մտքեր ասեց,Թաթոյանը հայտնվեց և սկսեց ջախջախել Ադրբեջանին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում