Գերմանիան, հետևելով ԱՄՆ-ին և Ֆրանսիային, զգուշացրել է իր քաղաքացիներին Թուրքիայում հնարավոր ահաբեկչությունների մասին

Թուրքիայում Գերմանիայի դեսպանատունը, հետևելով ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դիվանագիտական առաքելություններին, Եվրոպայում Ղուրանը պղծելու նպատակով մի շարք գործողություններից հետո նախազգուշացրել է երկրում իր քաղաքացիներին Թուրքիայի տարածքում հնարավոր ահաբեկչությունների մասին։
«Անվտանգության ծառայությունների ներկայացուցիչների համաձայն՝ Շվեդիայում դեսպանատան Ղուրանի այրման միջադեպից հետո ահաբեկչական հարձակումների վտանգը մեծանում է», - ասվում է Գերմանիայի դեսպանատան Twitter-ում շաբաթ օրը հրապարակված հայտարարության մեջ։ Այս առումով Թուրքիայում գտնվող Գերմանիայի քաղաքացիներին խորհուրդ է տրվում առավելագույն ուշադրություն և զգոնություն ցուցաբերել հասարակական վայրեր այցելելիս, խուսափել մարդկանց կուտակումներից, ինչպես նաև այն վայրերից, որտեղ պաշտամունք է կատարվում։
Նման նախազգուշացումներ են հնչել ուրբաթ օրը ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանատների կողմից։
Կարծիքներ